«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է հարձակվող Ժոաո Ֆելիշի տեղափոխությունը կատալոնական ակումբ.
«Նա համապատասխանում է մեր թիմին 100 տոկոսով: Մեզ միշտ դուր է եկել այս խաղացողը:
Նա բնատուր տաղանդ ունի, կարող է խաղալ ինչպես կենտրոնական հարձակվողի դիրքում, այնպես էլ ձախ վինգերի դիրքում, կարող է հարմարվել նաև աջ վինգերի դիրքում խաղալուն։
Ժոաո Ֆելիշը շատ տաղանդավոր է և մեծ ջանքեր է գործադրել մեր թիմ տեղափոխվելու համար»,- Չավիի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
























































