Մեքսիկացի վինգեր Իրվինգ Լոսանոն «Նապոլիից» տեղափոխվել է ՊՍՎ Էյնդհովեն, հայտնում է հոլանդական ակումբի մամուլի ծառայությունը։ Տրանսֆերի գումարը կազմել է 15 մլն եվրո։
28-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նոր թիմի հետ նախատեսված է հինգ տարով։
Իրվինգը արդեն խաղացել է ՊՍՎ Էյնդհովենի կազմում 2017-2019 թվականներին և 45 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել էր «Նապոլի»:
Նա «Նապոլիի» կազմում անցկացրել է 155 հանդիպում՝ դառնալով 30 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։