Ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել է, որ պորտուգալացի կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշի տեղափոխությունը «Սպորտինգից» «Մանչեսթեր Յունայթեդ» փոխել է իր կյանքը։
«Ո՞րն է իմ ամենակարևոր ինսայդը: Դա Ֆերնանդեշի տեղափոխությունն է «Մանչեսթեր Յունայթեդ»: Այս տրանսֆերը փոխեց իմ կյանքը:
Մինչ այդ գրում էի միայն Իտալիայի մասին, իսկ այս տրանսֆերից հետո որոշեցի տեղափոխվեմ համաշխարհային տրանսֆերային շուկա։ Ես պատահաբար ստացա Ֆերնանդեշի լուսանկարը իր գործակալի հետ, երբ նրանք մեկնում էին Մանչեսթեր: Այս հրապարակումից հետո իմ կյանքը կտրուկ փոխվեց», — ասել է Ֆաբրիցիոն The Rest Is Football-ին:
Ֆերնանդեշը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2020 թվականին։