«Չելսիի» և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Խուան Մատան որոշել է կարիերան շարունակել ճապոնական «Վիսել Կոբեում», հայտնել է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
35-ամյա ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակում է: Այժմ նա պատրաստվում է գնալ իր հայրենակից Անդրես Ինյեստայի ճանապարհով, ով դարձել է «Վիսել Կոբեի» լեգենդը՝ հինգ տարի խաղալով ճապոնական J-League-ում:
Հիշեցնենք, որ Ինյեստան «Վիսել Կոբեին» միացել էր 2018 թվականին՝ «Բարսելոնայից» հեռանալուց հետո, իսկ այս ամառ նա հրաժեշտ տվեց ակումբին՝ տեղափոխվելով «Էմիրեյթս»։
Նշվում է, որ Մատան մերժել է Մերձավոր Արևելքի ակումբների առաջարկները և որոշել է տեղափոխվել Ճապոնիա։
























































