«Բավարիայի» կիսապաշտպան Ռայան Գրավենբերhը տեղափոխվել է «Լիվերպուլ», հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը։
21-ամյա հոլանդացին երկարաժամկետ պայմանագիր է կնքել մերսիսայդցիների հետ։
Ըստ Transfermarkt-ի՝ գործարքի արժեքը կազմել է 40 միլիոն եվրո։
Գրավենբերհը «Բավարիայում» հանդես է եկել անցած ամառվանից։ Նա «Բավարիայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։