«Ֆուլհեմը» տրանսֆերային պատուհանի վերջին ժամերին պայմանագիր է կնքել «Էվերտոնի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ալեքս Իվոբիի հետ:
27-ամյա նիգերիացի ֆուտբոլիստը հինգ տարվա պայմանագիր է կնքել նոր ակումբի հետ։ Տրանսֆերի արժեքը կազմել է 22 մլն ֆունտ (25,7 մլն եվրո):
Իվոբին հանդես է եկել «Էվերտոնում» 2019 թվականին «Արսենալից» տեղափոխվելուց հետո: Վինգերը 140 հանդիպում է անցկացրել լիվերպուլյան թիմի կազմում՝ դառնալով 9 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ:
Իվոբին Նիգերիայի հավաքականի կազմում անցկացրել է 63 հանդիպում և խփել 10 գոլ: