«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան լրագրողների հետ քննարկել է ակումբի վերջին տրանսֆերները։
Ամառային տրանսֆերային պատուհանի վերջին ժամերին կատալոնական գրանդին հաջողվեց ձեռք բերել հարձակվող Ժոաո Ֆելիշին Մադրիդի «Ատլետիկոյից» և աջ պաշտպան Ժոաո Կանսելուին՝ «Մանչեսթեր Սիթիից»:
«Ես այնպիսի զգացողություն ունեմ, որ սա պատմական երեկո էր։ Մենք ունենք թիմ, որը կարող է շատ բարձր մակարդակով հանդես գալ։ Վստահ եմ, որ Չավին գոհ կլինի տրանսֆերներից:
Իհարկե, մեզ անհրաժեշտ էր անվանի խաղացողների հետ պայմանագիր կնքել: Մենք շատ հպարտ ենք մեր կնքած գործարքներով: Մեր ակումբում աշխատում են մասնագետներ, որոնց քրտնաջան աշխատանքը տվել է իր արդյունքը»,- Լապորտային է մեջբերում Barca Universal-ը։
























































