Իտալիայի հավաքականը հրապարակել է թիմի հայտացուցակը Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական փուլի առաջիկա երկու հանդիպումների համար։
Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին հայտացուցակում ընդգրկել է 29 խաղացողի։ Սեպտեմբերին Իտալիայի հավաքականը հանդիպումներ կանցկացնի Հյուսիսային Մակեդոնիայի և Ուկրաինայի հետ: