«Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարել է «Ֆիորենտինայի» և Մարոկկոյի հավաքականի կիսապաշտպան Սոֆյան Ամրաբատին ձեռք բերելու մասին։
Ֆուտբոլիստը 2023/24 մրցաշրջանը վարձակալությամբ կանցկացնի ԱՊԼ-ում։
ԶԼՄ-ներում նշվում է, որ վարձակալական պայմանագիրը ներառում է մրցաշրջանի ավարտին ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը 20 մլն եվրոյով գնելու պարտավորություն։
27-ամյա ֆուտբոլիստի վարձակալությունը «Մանչեսթեր Յունայթեդին» կարժենա ևս 10 միլիոն եվրո։