Ֆրանսիական ՊՍԺ-ն ավարտել է «Այնտրախտի» հարձակվող Ռանդալ Կոլո Մուանիի տրանսֆերը, հայտնում է RMC Sport-ը:
Ըստ աղբյուրի՝ ՊՍԺ-ն համաձայնություն է ստացել «Այնտրախտի» 24-ամյա հարձակվողի տրանսֆերի վերաբերյալ։ Հոդվածում նշվում է նաև, որ Կոլո Մուանին այժմ բուժզննում է անցնում։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, որ ՊՍԺ-ի և «Այնտրախտի» միջև գործարքը մոտ է ձախողմանը՝ Ուգո Էկիտիկեի՝ գերմանական ակումբ տեղափոխվելո չցանկանալու պատճառով։ Բացի այդ, Կոլո Մուանին լրատվամիջոցներում բացահայտ հայտարարել է, որ ցանկանում է տեղափոխվել ֆրանսիական թիմ, և դրա համար բաց է թողել ակումբի մարզումներից մեկը Գերմանիայից։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի շուկայական արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո Անցած մրցաշրջանում Կոլո Մուանին Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 46 հանդիպում՝ դառնալով 23 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ:























































