«Ռոման» լուսանկարներ է հրապարակել թիմի նորեկ Ռոմելու Լուկակուի շնորհանդեսից։
«Բարի գալուստ Հռոմ»,- լուսանկարներին կից ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ «Ռոման» վարձակալել է բելգիացի հարձակվողին «Չելիսիից»։ Վարձակալական պայմանագիրը կգործի մինչև հաջորդ ամառ։
Նախորդ մրցաշրջանում Լուկակուն ևս վարձավճարով հանդես է եկել Ա Սերիայում՝ «Ինտերի» կազմում՝ թիմի հետ հասնելով ՉԼ-ի եզրափակիչ։