«Վալենսիայի» կիսապաշտպան Սամու Կաստիլյեխոն կմիանա իտալական «Սասուոլո» ակումբին, հայտնում է լրագրող Հեկտոր Գոմեսը Twitter-ի իր էջում։
Աղբյուրի համաձայն՝ վալենսիացիները ֆուտբոլիստի աշխատավարձից կվճարեն 1 միլիոն եվրո, մնացածը կվճարի «Սասուոլոն»: Իտալական ակումբն իրավունք կունենա 250 հազար եվրոյով գնել իսպանացուն։
28-ամյա կիսապաշտպանը 2022 թվականի ամռանը միացել է «Վալենսիային» իտալական «Միլանից»: Նախորդ մրցաշրջանում նա իսպանական ակումբի կազմում անցկացրել է 26 հանդիպում, որոնցում դարձել է չորս գոլի հեղինակ։ 2018 թվականին «Միլանը» Կաստիլյեխոյի տրանսֆերի համար վճարել է ավելի քան 21 միլիոն եվրո, իր կարիերայի ընթացքում Սամուն հասցրել է խաղալ նաև իսպանական «Մալագայում» և «Վիլյառեալում»։
























































