«Չելսիի» կիսապաշտպան Կոնոր Գալագերը կարող է տեղափոխվել «Տոտենհեմ» մինչև ընթացիկ տրանսֆերային պատուհանի ավարտը։ Այս մասին հայտնում է The Times-ը։
Աղբյուրի համաձայն «Տոտենհեմը» պատրաստ է վաճառել իր կիսապաշտպան Պյեր-Էմիլ Հյոբյերգին։ Ֆուտբոլիստով ակտիվորեն հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»: Եթե նա հեռանա «Տոտենհեմը» կապ կհաստատի «Չելսիի» հետ՝ բանակցելու Գալագերի տրանսֆերի շուրջ:
2022/2023 մրցաշրջանում Գալագերը «Չելսիի» կազմում անցկացրել է 45 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է երեք գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։