Մադրիդի «Ռեալը» դուրս է գալիս տրանսֆերային շուկայից։ Այս ամառ Մադրիդը նոր խաղացողի այլևս չի գնի։ Այս մասին հայտնում է AS-ը։
Նշվում է, որ սա ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի և գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի համատեղ որոշումն է։ Ակումբը հավատում է այն կազմին, որը կա այս պահին։
Հիմնական պատճառներից մեկն այն է, որ այս պահին շուկայում չկա մի խաղացող, որը կարող է ուժեղացնել Մադրիդի «Ռեալը»։ Ըստ ամենայնի, սա նշանակում է նաև, որ Կիլիան Մբապեն ևս այս ամառ չի հայտնվի Մադրիդում։
Հիշեցնենք, որ այս ամառ Մադրիդի «Ռեալը» ձեռք բերեց Ջուդ Բելինգհեմին, Արդա Գյուլերին և Ֆրան Գարսիային։
























































