«Չելսին» և «Մանչեսթեր Սիթին» փորձում են պայմանավորվել «Քաղաքայինների» կիսապաշտպան Քոուլ Պալմերի՝ լոնդոնյան թիմ տեղափոխության շուրջ։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ աղբյուրի՝ կողմերը շարունակում են բանակցությունները Քոուլ Պալմերի շուրջ։ Միաժամանակ, «Մանչեսթեր Սիթին» ցանկանում է ֆուտբոլիստի տրանսֆերից վաստակել մոտ 45 միլիոն ֆունտ (52,2 միլիոն եվրո): Նշվում է նաև, որ Պալմերն արդեն քննարկել է տրանսֆերը «Չելսիի» հետ և պատրաստ է միանալ ակումբին Լոնդոնից։
21-ամյա Պալմերը Մանչեսթեր Սիթիի ակադեմիայի սան է: Ֆուտբոլիստն առաջին թիմում սկսել է խաղալ 2021 թվականի հուլիսին։