«Բոլոնյայի» մամուլի ծառայությունը հայտարարել է «Միլանի» վինգեր Ալեքսիս Սալեմակերսի հետ պայմանագիր կնքելու մասին։
24-ամյա բելգիացին մինչև 2024 թվականի հունիսի 30-ը վարձավճարով տեղափոխվել է «Բոլոնյա»՝ գնելու հնարավորությամբ։
Անցած մրցաշրջանում Սալեմակերսը «Միլանում» բոլոր մրցաշարերում մասնակցած 39 խաղում խփել է 4 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։