«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Քոուլ Պալմերը հայտնվել է «Չելսիի» ուշադրության կենտրոնում։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Չելսին» պատրաստվում է բանակցել մանչեսթերյան ակումբի հետ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Գվարդիոլան չի ցանկանում բաց թողնել 21-ամյա անգլիացուն։
2022/23 մրցաշրջանում Պալմերը բոլոր մրցաշարերում անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա գործող պայմանագիրը «Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսը։