«Տոտենհեմն» ավարտել է իր ելույթներն Անգլիայի լիգայի գավաթում։
1/32 եզրափակչում լոնդնոյան թիմը մրցել է «Ֆուլհեմի» հետ և պարտվել հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում։
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 1:1 հաշվով, իսկ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում «Տոտենհեմի» կազմում իր հարվածը ձախողել է Դավինսոն Սանչեսը։
Պրեմիեր լիգայի մյուս ակումբները՝ «Քրիսթալ Փելասը», «Բրենթֆորդը», «Վուլվերհեմփթոնը» և «Բորնմութը» դուրս են եկել մրցաշարի հաջորդ փուլ։