Բուկայո Սական ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։
Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիան (PFA) Սակային ճանաչել է 2022/23 մրցաշրջանի լավագույն երիտասարդ խաղացող։
Նշենք, որ Սական նաև նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի վեց հավակնորդների թվում է։
2022/23 մրցաշրջանում Սական Պրեմիեր լիգայի 38 խաղում դարձել է 14 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։