Անգլիական «Բրայթոնը» պայմանագիր է կնքել «Լիլի» կենտրոնական կիսապաշտպան Կարլոս Բալեբայի հետ։
19-ամյա ֆուտբոլիստը 5 տարվա պայմանագիր է կնքել նոր ակումբի հետ։
Ըստ Transfermarkt-ի՝ «Բրայթոնը» կամերունցի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց կվճարի 27 մլն եվրո։
Նախորդ մրցաշրջանում Բալեբան «Լիլի» կազմում անցկացրել է 19 հանդիպում Լիգա 1-ի շրջանակում։ Նա «Լիլի» սան է հանդիսանում։