Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն պատասխանել է «Բարսելոնայի» ֆուտբոլիստների մասին հարցին:
25-ամյա ֆուտբոլիստին խնդրել են նշել կատալոնական ակումբի ներկայացուցիչներից լավագույնին ու վատագույնին.
«Լավագույնը Ռոնալդ Արաուխոն է։ Նա իմ ընկերն է, նա նույնպես ուրուգվայցի է։ Ինչ վերաբերում է վատագույնին, ես դա ոչ մեկի մասին չէի ասի։ Նրանցից յուրաքանչյուրն արժանի է իր տեղին, յուրաքանչյուրը քրտնաջան աշխատում է։ Ես հարգում եմ նրանց բոլորին»,- Վալվերդեի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։
Մադրիդի «Ռեալը» երեք տուրից հետո 9 միավորով գլխավորում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։ 7 միավոր վաստակած «Բարսելոնան» չորրորդ տեղում է։