«Ինտերի» պաշտպան Դենզել Դումֆրիսը խոսել է թիմի մարզիչ Սիմոնե Ինձագիի հետ աշխատելու մասին։
«Մարզիչը միշտ շատ լարված է հանդիպումների ժամանակ։ Նա շատ է խոսում, երբեմն ես չեմ լսում նրան: Երբ մենք ընդմիջումից հետո փոխում ենք մրցակցի հետ խաղադաշտի կողմերը, ես շատ եմ ուրախանում:
Ես ճանաչում եմ նրան, դա լավ է, նա ինձ դրդում է միանալ թիմի գրոհներին, ուստի դա ինձ դուր է գալիս։
Սկուդետտոն մեր գլխավոր նպատակն է։ Անցյալ տարի մենք հիանալի մրցաշրջան անցկացրինք Չեմպիոնների լիգայում, բայց այս տարի մենք պետք է հաղթենք Սկուդետտոն և ստանանք երկրորդ աստղը։ Ակնհայտ է, որ բոլորը դա մեզնից սպասում են, ուստի դա շատ կարևոր է»,- ասել է «Ինտերի» պաշտպանը DAZN-ին։