Դանիայի հավաքականի և «Այնտրախտի» կիսապաշտպան Յեսպեր Լինդստրյոմը կարիերան կշարունակի «Նապոլիում»։
Այդ մասին հայտնում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը։
Դանիացի ֆուտբոլիստն իտալական ակումբի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր։ Ըստ Transfermarkt-ի՝ ֆուտբոլիստի տրանսֆերի համար «Նապոլին» կվճարի 25 մլն եվրո։
2022/2023 մրցաշրջանում Լինդստրյոմը «Այնտրախտի» կազմում անցկացրել է 38 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 9 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։