Հարձակողական ոճի կիսապաշտպան Ջեսի Լինգարդը կարող է կարճաժամկետ պայմանագիր կնքել «Վեսթ Հեմի» հետ։ Ինչպես հայտնում է Evening Standard-ն իր էջերում, լոնդոնյան ակումբը ներկայումս դիտարկում է նման հնարավորությունը։
30-ամյա Լինգարդը վերջերս մարզվում էր «Վեսթ Հեմի» կազմում, երբ նա ազատ գործակալի կարգավիճակ ձեռք բերեց «Նոթինգհեմ Ֆորեսթի» հետ պայմանագրի ժամկետի ավարտից հետո։ Ըստ աղբյուրի՝ Ջեսին կարողացել է լավ տպավորություն թողնել։ Նա արդեն 2021 թվականին վարձավճարով հանդես է եկել «Վեսթ Հեմում»։
Նշենք, որ Ջեսի Լինգարդը «Մանչեսթեր Յունայթեդի» ակադեմիայի սան է։ Transfermarkt-ը ներկայումս խաղացողին գնահատում է 8 միլիոն եվրո: