«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է պաշտպան Լեոնարդո Բոնուչիի մասին։ Ակումբը հույսեր չի կապում 36-ամյա վետերանի հետ:
«Ցավում եմ, որ այսպես ավարտվեց: Լեոյի հետ փետրվարից ամեն ինչ պարզ է, ես մի քանի անգամ խոսել եմ նրա հետ։ Ե՛վ ես, և՛ ակումբն ասացինք, որ հաջորդ տարի կլինի այն տարին, երբ նա պետք է որոշի՝ շարունակել խաղալ այլ տեղ, թե ավարտել կարիերան:
Երբ 36 տարեկան ես, և մտել ես «Յուվենտուսի» պատմության մեջ, խաղացել ես 500 խաղ և եղել ես խաղադաշտի խաղացող, նույնիսկ եթե կաղացել ես… Նա այնքան շատ բան է տվել «Յուվենտուսին», «Յուվենտուսը» նրան այնքան շատ բան է տվել։ Նա պետք է իր համար կարևոր որոշում կայացնի՝ նայելով ապագային, բայց ոչ մեկ տարվա կտրվածքով: Որպես մարդ՝ նա երիտասարդ է։
Նրա նման չեմպիոնի համար նորմալ է կարիերայի ավարտը, եթե դա չլինի այս տարի, կլինի հաջորդ տարի: Կարիերան ավարտելու մտքից վախ զգալը նորմալ է: Ես չեմպիոն չէի, ուստի ինձ համար հեշտ էր ավարտել կարիերաս։ Բայց դինամիկան նույնն է: Պետք է կարողանալ ընդունել իրականությունը։ Եթե նա դա առաջինը անի, լավ կլինի իր համար։ Հակառակ դեպքում ձանձրալի է: Ինձ համար դա կարևոր էր։ Նա արդեն «Յուվենտուսի» պատմության մեջ է, քչերն են 500 խաղ անցկացրել թիմի կազմում»,- Ալեգրիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։