«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն Անգլիայի լիգայի գավաթի խաղից առաջ ասել է, որ ցանկանում է հաղթել յուրաքանչյուր մրցաշարում, որին մասնակցում է։
«Ես չեմ պատրաստվում նույն սխալն անել, քանի որ այն հետապնդելու է ինձ ամբողջ կյանքում: Ես ցանկանում եմ հաղթել Չեմպիոնների լիգան, ցանկանում եմ հաղթել Անգլիայի գավաթը և ցանկանում եմ հաղթել Պրեմիեր լիգան։ Եվ հետո կտեսնենք, թե ինչ կլինի հետո:
«Տոտենհեմում» ես երբեք չեմ ասել, որ նախընտրում եմ հաղթել ամեն ինչ… Ես ուզում եմ հաղթել վաղը, ուզում եմ հաղթել գավաթներ, Պրեմիեր լիգան։
Յուրաքանչյուր մրցաշար մեզ համար մարտահրավեր կլինի, իսկ ինձ համար՝ հնարավորություն»,- Պոչետինոյին մեջբերում է football.london-ը։