Անդրե Օնանան վերադարձել է Կամերունի հավաքական.
«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահը ընդգրկվել է ազգային հավաքականի հայտացուցակում՝ Աֆրիկայի ազգերի գավաթի որակավորման փուլի Բուրունդիի դեմ խաղի համար։ Խաղը կկայանա սեպտեմբերի 12-ին։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա նոյեմբերին Օնանան կոնֆլիկտ էր ունեցել Կամերունի հավաքականի գլխավոր մարզիչ Ռիգոբեր Սոնգի հետ։
Դարպասապահը հեռացել էր թիմի ճամբարից՝ չսպասելով աշխարհի առաջնության ավարտին, իսկ դեկտեմբերին հայտարարել էր ազգային հավաքականից հեռանալու մասին։