Իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը բանակցություններ է վարում «Ալ Իթիհադի» հետ, հայտնում է AS-ը:
Ըստ աղբյուրի՝ կողմերը դեռ չեն կարողանում պայմանավորվել պայմանագրի ժամկետի շուրջ։ Սաուդյան ակումբն առաջարկում է կնքել 2 տարվա պայմանագիր, իսկ Ռամոսը ցանկանում է 3 տարվա պայմանագիր ստանալ։
Նախորդ շաբաթ 37-ամյա ֆուտբոլիստի և «Գալաթասարայի» միջև բանակցությունները դադարեցվեցին այն բանից հետո, երբ խաղացողը չընդունեց թուրքական ակումբի առաջարկը՝ տարեկան 6 միլիոն եվրո աշխատավարձով։
Պաշտպանն այս ամառ ՊՍԺ-ի հետ պայմանագրի ավարտից հետո դարձել է ազատ գործակալ։ Ռամոսն ակումբի կազմում անցկացրել է 58 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Մինչ այդ նա «Ռեալում» հանդես է եկել 2005-2021 թվականներին։