«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին ամփոփել է Իտալիայի առաջնության երկրորդ տուրի «Կալյարիի» դեմ հանդիպումը (2:0):
«Տղաները առաջին րոպեից շատ լավ խաղացին՝ մեծ ոգևորություն ցուցաբերելով լիգայի նորեկի դեմ: Պետք էր ամենայն լրջությամբ մոտենալ հանդիպմանը, և դա մեզ հաջողվեց։ Մենք տասը խաղացող ենք փոխել, բայց ես և իմ անձնակազմը բավականին գոհ ենք։ Թիմը դեռ կազմակերպված է, և դա չափազանց կարևոր է մարզչի համար։ Մենք շատ ենք փոխվել, դա անվիճելի է, բայց մենք մնացել ենք թիմ, որը գիտի, թե ինչպես առաջ գնալ»,- Ինձագիի խոսքն է մեջբերում DAZN-ը։