Ֆոլարին Բալոգունը մոտ է «Արսենալից» «Մոնակո» տեղափոխվելուն:
Ինչպես հայտնում է RMC Sport-ի լրագրող Ֆաբրիս Հոքինսը, 22-ամյա խաղացողն այսօր կժամանի Ֆրանսիա, որտեղ բուժզննում կանցնի։
Տրանսֆերի արժեքը կկազմի 45 մլն եվրո՝ ներառյալ բոնուսները։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հարձակվողի համար պայքարում «Մոնակոն» առաջ է անցել «Չելսիից»։
Նախորդ մրցաշրջանը Բալոգունը վարձավճարով անցկացրել է «Ռեյմսում»: Լիգա 1-ում նա անցկացրել է 37 հանդիպում և դարձել 21 գոլի հեղինակ։