Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 29-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» 2-0 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին»։
Opta-ի փոխանցմամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդը» 1960-61 թվականների մրցաշրջանից հետո առաջին անգամ մեկ մրցաշրջանի ընթացքում ԱՊԼ-ում հաղթել է «Չելսիի» և «Մանչեսթեր Սիթիի» դեմ երկու խաղերում էլ։
Նշենք, որ «Ման․ Սիթիին» վերջին անգամ մեկ մրցաշրջանում ԱՊԼ-ում «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել էր 10 տարի առաջ։