«Ինտերի» պաշտպան Վալենտինո Լազարոն պաշտոնապես միացել է իտալական մեկ այլ ակումբի՝ «Տորինոյին»:
Ըստ Transfermarkt-ի՝ թուրինյան ակումբը գնել է ֆուտբոլիստի տրանսֆերը 4 միլիոն եվրոյով։
Հիշեցնենք, որ Լազարոն ողջ նախորդ մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է հենց այս ակումբում։ Ա Սերիայում և Իտալիայի գավաթում նա անցկացրել է 25 խաղ և կատարել չորս գոլային փոխանցում:
Լազարոն «Ինտերում» է 2019 թվականից, սակայն այդ ժամանակից ի վեր նա գրեթե բոլոր մրցաշրջաններն անցկացրել է վարձավճարով այլ ակումբներում։