«Սևիլիան» հետաքրքրված է Միլանի «Ինտերի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Խոակին Կորեայի ծառայություններով, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ իսպանական ակումբը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է վարձակալել ֆուտբոլիստին։ Հարձակվողը պատրաստ է փոխել ակումբային գրանցումը, քանի որ «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին այլևս հույսեր չի կապում իր հետ։ Արգենտինացու ծառայություններով հետաքրքրված է նաև «Տորինոն»։ Թուրինյան ակումբը ցանկանում է խաղացողին վարձակալել մինչև 2024 թվականի հունիսը՝ հետագայում 20 միլիոն եվրոյով լրիվ տրանսֆերը գնելու իրավունքով։
29-ամյա Կորեան «Ինտերում» հանդես է գալիս 2021 թվականից։