«Ռեալ Սոսիեդադը» փորձում է հասցնել գրանցել թիմի նորեկ Արսեն Զախարյանին, որպեսզի ֆուտբոլիստն իր նորամուտը նշի թիմի կազմում օգոստոսի 25-ին Լա Լիգայի 3-րդ տուրի՝ «Լաս Պալմասի» դեմ խաղում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լա Լիգան դեռ չի գրանցել Զախարյանի տրանսֆերը։
Օգոստոսի 19-ին «Ռեալ Սոսիեդադը» հայտարարել էր Զախարյանի տեղափոխության մասին։ Իսպանական ակումբը 20-ամյա ռուս խաղացողի հետ պայմանագիր է կնքել մինչև 2028/29 մրցաշրջանի ավարտը։
«Մեր ակումբը քրտնաջան աշխատում է, որպեսզի Զախարյանը կարողանա խաղալ այս ուրբաթ»,- ТАСС-ին ասել են «Ռեալ Սոսյեդադի» մամուլի ծառայությունից: