Միլանի «Ինտերը» համաձայնության է եկել Մյունխենի «Բավարիայի» հետ պաշտպան Բենջամին Պավարի տրանսֆերի վերաբերյալ։ Ֆուտբոլիստը չորեքշաբթի կամ հինգշաբթի պետք է բուժզննում անցնի։ Այս մասին հայտնում է հայտնի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ «Ինտերը» սպասում է, որ Բավարիան թույլտվություն տա, որպեսզի 27-ամյա ֆրանսիացին բուժզննում անցնի։ Սպասվում է, որ դա տեղի կունենա մոտ օրերս։ Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ տրանսֆերի արժեքը կկազմի 30 մլն եվրո։
Պավարը «Բավարիայում» հանդես է գալիս 2019 թվականից։ 2022/2023 մրցաշրջանում 27-ամյա խաղացողը մյունխենցիների կազմում անցկացրել է 43 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 7 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։