«Միլանը» հայտարարել է «Պլատենսեի» պաշտպան Մարկո Պելեգրինոյի հետ պայմանագիր կնքելու մասին:
21-ամյա արգենտինացի ֆուտբոլիստը «ռոսոներիների» հետ կնքել է հինգ տարվա պայմանագիր՝ մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։ «Միլանի» կազմում Պելեգրինոն հանդես կգա 31 համարի մարզաշապիկով: Տրանսֆերի գումարը չի հաղորդվում, սակայն ավելի վաղ ԶԼՄ-ները գրում էին 3 միլիոն եվրոյի ու բոնուսների մասին։
21-ամյա Պելեգրինոն 2022/23 մրցաշրջանում «Պլատենսեի» կազմում անցկացրած 17 խաղում դարձել է մեկ գոլի հեղինակ։