ՊՍԺ-ի կիսապաշտպան Լի Կան Ինը ազդրի քառագլուխ մկանի վնասվածք է ստացել: Ֆուտբոլիստը կվերականգնվի միջազգային դադարից հետո։ Այս մասին հայտնում է ֆրանսիական ակումբի պաշտոնական կայքը։
22-ամյա հարավկորեացին ՊՍԺ-ին է միացել «Մալյորկայից» այս տրանսֆերային պատուհանի ժամանակ: Լի Կան Ինը ՊՍԺ-ի կազմում մասնակցել է Լիգա 1-ի «Լորյանի» (0:0) և «Թուլուզի» (1:1) դեմ հանդիպումներին:
Սեպտեմբերի 7-ից 12-ը կանցկացվեն Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի հանդիպումները։