«Անտվերպենի» պաշտպան Գաստոն Ավիլան կարիերան կշարունակի «Այաքսում»:
21-ամյա արգենտինացին հոլանդական ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2028 թվականը։ Նրա համար «Այաքսը» վճարել է 12,5 միլիոն եվրո։ Բոնուսների հետ միասին գումարը կարող է հասնել 14,4 միլիոն եվրոյի։
Ավիլան «Անտվերպենում» է 2022 թվականից։ Նա բելգիական ակումբի կազմում անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով երկու գոլային փոխանցման հեղինակ։