«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը հայտարարել է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» մեծ դժվարությունների մեջ է կիսապաշտպանությունում:
«Ինձ դուր չի գալիս նրանց կիսապաշտպանությունը. Կարծում եմ, որ կան մի քանի սխալ բաներ: Այն, ինչ նրանց խնդրում է գլխավոր մարզիչը, չի համապատասխանում խաղացողների ընտրությանը։ Ինձ դուր չի գալիս մարզչի այս կարգը»,- Կարագերի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
Պրեմիեր լիգայի առաջին տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց «Վուլվերհեմփթոնին» (1:0), իսկ երկրորդում պարտվեց «Տոտենհեմին» (0:2):