Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլին» 32 միլիոն եվրոյի պաշտոնական առաջարկ է արել Մադրիդի «Ատլետիկոյին» կիսապաշտպան Ռոդրիգո Դե Պաուլի համար: Այս մասին հայտնում է հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ, ըստ աղբյուրի, Դե Պաուլը դարձել է «Ալ-Ահլիի» առաջնահերթ թիրախը «Նապոլիի» կիսապաշտպան Պյոտր Զիելինսկու գործարքի ձախողումից հետո։
29-ամյա ֆուտբոլիստը Մադրիդի «Ատլետիկոյում» հանդես է գալիս 2021 թվականից: