«Միլանը» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը հարձակվող Լորենցո Կոլոմբոյի հետ,- Twitter-ի իր էջում գրել է լրագրող Մատեո Մորետոն։
Աղբյուրի համաձայն՝ ակումբի ղեկավարությունը նախատեսում է, որ Կոլոմբոն նոր պայմանագիր կնքի «ռոսոներիների» հետ մինչև 2028 թվականը և վարձավճարով կտեղափոխվի «Մոնցա»։ «Միլանը» թույլ կտա գործարքը միայն այն դեպքում, երբ այլ հարձակվող ունենա:
Անցած մրցաշրջանում Կոլոմբոն վարձավճարով հանդես է եկել «Լեչեում»: Հարձակվողն Ա Սերիայում անցկացրել է 33 խաղ, որոնցում դարձել է 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Միլանի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը: