«Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն կարող է վարձավճարով տեղափոխվել «Տոտենհեմ», գրում է լրագրող Մարկո Կոնտերիոն։
Աղբյուրի համաձայն՝ «Տոտենհեմը» չի ցանկանում գնել 30-ամյա բելգիացու տրանսֆերը։ Ակումբը պատրաստվում է ներդրումներ կատարել միայն երիտասարդ ֆուտբոլիստների տրանսֆերի վրա։ Միաժամանակ, ակումբը պատրաստ է հարձակվողին վարձակալել մեկ մրցաշրջանով՝ առանց գնման իրավունքի։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Չելսին» հրաժարվել է Լուկակուին փոխանակել «Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչի հետ։
Լուկակուն նախորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես է եկել «Ինտերում»: Հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 37 հանդիպում և դարձել 14 գոլի հեղինակ։