«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին ամփոփել է Ա Սերիայի առաջին տուրի՝ «Ուդինեզեի» դեմ հանդիպումը (3:0)։
«Երկրորդ խաղակեսում մեզ անհրաժեշտ էր ավելի շատ շարժվել և վերահսկել գնդակը, թեև պետք է խոստովանենք, որ շատ շոգ էր: Երբ մենք սխալվում ենք, պետք է ավելի լավ պաշտպանվենք մեր կիսադաշտում։
Ես տեսնում եմ Կիեզային հարձակման գծում: Նա չափազանց մեկուսացված է եզրում խաղալով, ուստի լավ տեսք ուներ Վլահովիչի հետ համագործակցության ընթացքում։ Նրանք առաջադիմում են, բայց Կիեզան կրկին մի փոքր տեղափոխվեց եզր։ Կարծում եմ՝ Կիեզան կարող է 14-16 գոլ խփել այս մրցաշրջանում»,- Ալեգրիի խոսքերն է մեջբերում DAZN-ը։
























































