Հայտնի են դարձել իսպանական «Ռեալ Սոսյեդադի» հետ ռուսաստանցի կիսապաշտպան Արսեն Զախարյանի պայմանագրի մանրամասները։ Այս մասին հայտնում է «Мутко против» Telegram ալիքը։
Ըստ աղբյուրի՝ Զախարյանի՝ նոր թիմի հետ պայմանագրում կետ կա հրաժարագնի չափի մասին, որը կազմում է 75 միլիոն եվրո։
Զախարյանը «Ռեալ Սոսյեդադում» նաև չֆիքսված աշխատավարձ ունի՝ կախված Չեմպիոնների լիգային ակումբի մասնակցությունից։ Եթե կիսապաշտպանի թիմը չմասնակցի մայրցամաքային գլխավոր մրցաշարին, ապա ռուսաստանցին տարեկան կվաստակի 1,4 միլիոն եվրո, հակառակ դեպքում խաղացողին վճարումները կավելանան մի քանի հարյուր հազարով։
20-ամյա Զախարյանի պայմանագիրը «Ռեալ Սոսյեդադի» հետ նախատեսված է վեց տարով։ Ֆրանսիական «Ստրասբուրգը», որը ևս ցանկանում էր խաղացողին ձեռք բերել ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ, նրան առաջարկել է յոթ տարվա պայմանագիր՝ այն ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։