«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է Լա լիգայի 2-րդ տուրում «Կադիսի» նկատմամբ տարած հաղթանակը (2:0).
Կատալոնացիները հանդիպման վերջնամասում հաղթանակ կորզեցին Պեդրին և Ֆեռան Տոռեսի գոլերի շնորհիվ։
«Մենք պետք է շատ ավելի վաղ գոլ խփեինք։ Արդյունավետությունը մեր մասին չէ։ Դրա համար մենք պայմանագիր կնքեցինք Գյունդողանի հետ։ Նա կարողանում է վճռորոշ ազդեցություն ունենալ վերջին փոխանցումով։
Մեզ պակասում էր արդյունավետությունն ու համբերությունը, բայց կարծում եմ, որ խաղը լավ ստացվեց»,- Չավիի խոսքն է մեջբերել Marca-ն։
«Բարսան» Լա լիգայի երկու տուրից հետո վաստակել է 4 միավոր։