Իտալացի Լուչանո Սպալետին ստանձնել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը։ Այս մասին հայտնում է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը։
Անցած մրցաշրջանում 64-ամյա մասնագետը գլխավորեց «Նապոլին» և թիմը հասցրեց չեմպիոնության, բայց հետո լքեց պաշտոնը ակումբի նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով:
Մինչև այս Իտալիայի հավաքականը գլխավորում էր Ռոբերտո Մանչինին։
























































