Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպաններ Պոլ Պոգբան և Նիկոլո Ֆաջիոլին վնասվածքներից հետո մոտ են շարք վերադառնալուն։ Այս մասին հայտնել է լրագրող Ջովանի Ալբանեզեն իր Twitter-ում։
Ըստ ինսայդերի՝ երկու ֆուտբոլիստներն էլ կարող են ընդգրկվել «Յուվենտուսի» կազմում արդեն Իտալիայի առաջնության 1-ին տուրի՝ «Ուդինեզեի», կամ «Բոլոնիայի» հետ մրցաշրջանի երկրորդ խաղում։
Նախորդ մրցաշրջանում 30-ամյա Պոգբան «Յուվենտուսի» կազմում 10 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ դառնալով մեկ գոլային փոխանցման հեղինակ: Կիսապաշտպանը տարբեր վնասվածքներ է ստացել, ինչի պատճառով էլ բաց է թողել խաղերի մեծ մասը։
























































