«Ատալանտայի» կիսապաշտպան Մերիհ Դեմիրալը կխաղա Սաուդյան Արաբիայի առաջնությունում։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Նշվում է, որ թուրք ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել «Ալ-Ահլի» ակումբի հետ։
Անցած մրցաշրջանում Դեմիրալը «Ատալանտայի» կազմում անցկացրել է 28 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ։
























































