Լուկա Պելեգրինին կշարունակի հանդես գալ «Լացիոյում» առնվազն մինչև 2025 թվականը։
«Յուվենտուսը» պաշտպանին վարձակալության է տվել երկու մրցաշրջանով։ Եթե որոշակի պայմաններ կատարվեն, ապա հռոմեացիները պարտավոր կլինեն իտալացուն գնել 4 միլիոն եվրոյով և վճարել այս գումարը երեք տարվա ընթացքում։
Պելեգրինին միացել է «Բյանկոչելեստիին» 2023 թվականի հունվարին և Ա Սերիայում 7 հանդիպում է անցկացրել թիմի կազմում։