Կատալոնական «Բարսելոնայի» ուրուգվայցի պաշտպան Ռոնալդ Արաուխոն ազդրի վնասվածքի պատճառով բաց կթողնի Իսպանիայի Լա լիգայի 2-րդ տուրի «Կադիսի» հետ հանդիպումը։ Այս մասին ակումբը հայտնել է իր սոցիալական ցանցերում։
Աղբյուրի տեղեկություններով՝ խաղացողը ձախ ոտքի մկանային հատվածում վնասել է ազդրի երկգլուխ մկանը և անհասանելի կլինի մինչև վնասվածքից ապաքինումը։